«Ռեմա»-ն շահույթ չհետապնդող ընկերություն է, որը տարածում է անվճար քրիստոնեական գրքեր

Իմացեք մեր՝ որպես շահույթ չհետապնդող ընկերության գործունեության իրագործման մասին, մեր գործունեության պատմության մասին և թե դուք ինչպես կարող եք մասնակցություն ունենալ։

«Ռեմա» գրականություն տարածողները ամբողջ աշխարհում մի խումբ հավատացյալներ են, ովքեր զբաղված են մեկ առաքելությամբ՝ գործուն կերպով տարածում են բարձրագույն որակի քրիստոնեական գրականություն: Մենք իրականացնում ենք տարածումը ավելի քան 100 երկրներում և ավելի քան 40 լեզուներով՝ հետևելով մի պարզ սկզբունքի. մեր ամբողջ գրականությունը տրամադրվում է լիովին անվճար:

Մենք տարածում ենք այն գրքերը, որոնք մեզ օգնել են առավելագույնս հասկանալու Աստվածաշունչը և ճանաչելու ու փորձառաբար ապրելու Քրիստոսին մեր ամենօրյա կյանքում: Մասնավորապես, մենք սերտորեն համագործակցում ենք «Կենդանի հոսք» ծառայության հետ` տարածելով նրանց հեղինակների գրած մի շարք կարևոր վերնագրեր:

Մենք շահույթ չհետապնդող ընկերություն ենք, որի տարածման աշխատանքը հնարավոր է դառնում ամբողջ աշխարհի հավատացյալների և եկեղեցիների նվիրատվության շնորհիվ: Նրանք մեզ վստահել են միջոցներ, որպեսզի մենք լինենք մատակարարման ազատ և լայն հոսքուղի բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են խոր և բավարար կերպով ճանաչել Աստծուն:

Մեր հավատքը

Մարդիկ երբեմն մեզ հարցնում են մեր դավանանքի մասին: Ներկայացնում ենք մեր հավատո հանգանակը: Այս դավանանքին հարելը մեր գրքերը ստանալու պարտադիր պահանջ չէ: Մեր գրքերն ազատորեն հասանելի են ցանկացած դավանանք ունեցող ցանկացած մեկի համար:

Մենք «Ռեմա»-ում հարում ենք համընդհանուր հավատքին, որը կիսում են բոլոր հավատացյալները և որի բովանդակությունը մեկընդմիշտ ներկայացված է Նոր Կտակարանում: Մասնավորապես այս համընդհանուր նորկտակարանյան հավատքը կազմված է Աստվածաշնչի, Աստծու, Քրիստոսի, փրկության և հավիտենության վերաբերյալ հետևյալ դրույթներից, որոնց հավատում ենք.

  • Աստվածաշունչն ավարտուն աստվածային հայտնություն է, որի յուրաքնաչյուր բառը ներշնչված է Աստծու կողմից Սուրբ Հոգու միջոցով:
  • Աստված եզակի է և հավիտենապես մեկ, բայց Նա նաև հավիտենապես եռամեկ է որպես Հայրը, Որդին և Հոգին, ովքեր տարբերակելի են, բայց անջատ չեն:
  • Աստված Քրիստոսի մեջ մարմնացավ՝ դառնալով Հիսուս անունով իսկական, կատարյալ մարդ: Նա խաչվեց խաչի վրա՝ մեռնելով փոխարինող մահով մեր փրկագնման համար: Երրորդ օրը Նա ելավ մեռելներից՝ հարուցանվելով փառավորված մարմնով: Նա համբարձվեց Աստծու աջ կողմը և ամեն բանի Տերը դարձվեց:
  • Մարդը մեղանչել է և մեղսալի է, և որպես այդպիսին՝ նա հայտնվել է Աստծու դատաստանի տակ: Բայց Քրիստոսի փոխարինող մահվան միջոցով մարդու համար մեղքից և Աստծու դատաստանից փրկություն ստանալու ճանապարհ է բացվել: Երբ մարդն ապաշխարում է Աստծու առջև և ներհավատում է Տեր Հիսուս Քրիստոսին, նա ստանում է հավիտենական փրկություն, մեղքերի ներում, արդարացում Աստծու առջև և նույնիսկ խաղաղություն Աստծու հետ: Դրա հիման վրա փրկված մարդը ստանում է աստվածային կյանք և բնություն: Նա դառնում է Աստծու զավակ և Քրիստոսի Մարմնի անդամ, որում բոլոր հավատացյալներն աճում են և համակառուցվում են առ հասունություն:
  • Քրիստոսը նորից վերադառնալու է երկիր՝ Իր մոտ ընդունելու Իր հավատացյալներին: Հավիտենությունում մենք բնակվելու ենք Աստծու հետ Նոր Երուսաղեմում, որն Աստծու՝ Իր ընտրյալների փրկության ավարտունացումն է:

«Ռեմա»-ում մեր նպատակը քրիստոնեական աշխատությունների եզակի մի հավաքածուի անվճար տրամադրելն է, որոնք, հավատացած ենք, առավելագույնս կմեծացնեն ընթերցողի նորկտակարանյան հավատքի հասկացողությունն ու փորձառությունը: Հավատացյալները վայելում են ոչ միայն հավիտենական փրկությունը Քրիստոսի մեջ Նրա փրկագնման միջոցով, այլև ամենօրյա փրկվելը Նրա կյանքում, որը կարող է գործնականում իրական դառնալ հոգևոր կերակրի օգնությամբ Աստվածաշնչից: Սա եղել է մեր փորձառությունը. հուսով ենք, այն նաև Ձերը կդառնա:

Մեր պատմությունը

«Ռեմա» գրականությունը տարածող առաքելության ավելի քան 30 տարիների պատմությունը

«Ռեմա»-ն գրականության անվճար տարածումն իրականացնում է 1980-ականների կեսերից: Մենք նախ սկսեցինք Աստվածաշնչեր ու հոգևոր գրքեր տարածել ռուսերեն լեզվով նախկին Խորհրդային Միության երկրներում: Տարածման մեր գլխվոր միջոցը փոստային առաքումներն էին պատվիրատուներին, բայց մենք նաև համագործակցում էինք քրիստոնյաների այլ խմբերի հետ, որպեսզի Աստծու Խոսքից ճշմարտությունը շատ վայրեր տարածենք:

1999 թ.-ին ռուսերեն լեզվով գրականության հետ աշխատանքն իր գագաթնակետին հասավ ռուսերեն լեզվով ընդարձակ ծանոթագրություններով և ուսումնասիրության նյութերով Նոր Կտակարանի զանգվածային տարածմամբ:

2001թ.-ին «Ռեմա»-ն սկսեց դիտարկել անվճար հոգևոր գրականության տարածման անհրաժեշտությունը նաև այլ լեզուներով և այլ երկրներ, ինչի արդյունքն եղավ աշխատանքի աստիճանական ընդարձակումը՝ ներառելով երկրագնդի այլ կարևոր շրջաններ: Այդ ընդարձակման աաջին փուլում ավելացվեցին ևս տասը լեզուներ և տարածման համար պատրաստվեց տիպական լրակազմը:

2006թ.-ին «Ռեմա»-ն ծրագրեց թարգմանությունը այլ լեզուներով, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Ասիայի կարևոր լեզուներով:

Անցած 20 տարիների ընթացքում քրիստոնեական գրականության միլիոնավոր օրինակներ են բաժանվել, բոլորը՝ անվճար:

Մեր անվճար քրիստոնեական գրքերը

Հասանելի է էլեկտրոնային կամ տպագրված գրքի ձևաչափով

Մեր գրքերը կարող են Ձեզ օգնել ճանաչելու Աստվածաշունչը, իմանալու Քրիստոսի մասին և գործնական օգնություն տրամադրելու ձեր քրիստոնեական կյանքի համար: Այս շարքը պարունակում է 7 գիրք 3 լրակազմով: Այս շարքերի թեմաները զարգանում են և հիանալի մատակարարում են հանդիսանում յուրաքանչյուրի համար:

Իմանալ ավելին

Կիսվեք ուրիշների հետ