Անվճար քրիստոնեական գրքեր

Այս անվճար գրքերը պարզ են, խոր, գործնական և կյանք փոխող: Կարդացեք այդ բոլոր գրքերը քրիստոնեական գրականության մեր անվճար շարքում էլեկտրոնային գրքի կամ տպագրված գրքի ձևաչափով:

Հասանելի է էլեկտրոնային կամ տպագրված գրքի ձևաչափով

Մեր գրքերը

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Առաջին մաս

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Առաջին մաս

Որքա՞ն ամուր է Ձեր հիմքը:

Այս գիրքը Ձեզ կօգնի ճանաչելու Աստծու ծրագիրը մարդու առնչությամբ: Այն բացահայտում է չորս հանգուցային դրույթները, որոնք էական են թե՛ նորահավատ, թե՛ փորձառու քրիստոնյաների համար՝ Ձեզ օգնելով ամուր հիմք ձեռք բերելու հարուստ և նշանակալից քրիստոնեական կյանքի համար:

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երկրորդ մաս

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երկրորդ մաս

Ինչպե՞ս կարող եմ խորացնել իմ հարաբերությունն Աստծու հետ:

Եթե մենք ամեն առավոտ Տիրոջ հետ մեկուսի ժամանակ ենք անցկացնում, Աստծու հետ մեր հարաբերությունը դառնում է քաղցր և անձնական: Այդ ժամանակը մեզ մղում է մեր քրիստոնեական կյանքում առաջընթաց և դինամիկ կերպով առաջխաղացում ունենալու: Այս գիրքը կարդալով՝ բացահայտեք, թե որքան պարզ կարող է լինել Տիրոջ հետ այդպիսի ժամանակ ունենալը:

Համաբովանդակ Քրիստոսը

Համաբովանդակ Քրիստոսը

Դուք փնտրում եք Քրիստոսի անսահմանափակ փորձառությո՞ւն:

Նախ մենք պետք է տեսնենք թե որքան անսահմանափակ է Քրիստոսը, նախքան կկարողանանք մտնել այս «Համաբովանդակ Քրիստոսի» փորձառության մեջ: Այս գիրքը Ձեզ կօգնի տեսնելու և մտնելու: Երկրորդ Օրինացի այս մեկնությամբ կարող եք տեսնել, որ Քանանի բարի երկրի սքանչելի նկարը պատկերում է այն, թե Քրիստոսն ով է Իր հավատացյալների համար:

Աստծու տնտեսությունը

Աստծու տնտեսությունը

Ինչո՞ւ պետք է Աստծու մտահղացումն ինձ համար նշանակություն ունենա:

Ամբողջ Աստվածաշունչը նկարագրում է Աստծու հավիտենական մտահղացումը և այն իրագործելու Նրա ճանապարհը: Զարմանալի փաստ է այն, որ Աստված չի ուզում այս ծրագիրն Ինքն իրագործել: Նա որոշել է ընդգրկել մարդուն: Որպես Քրիստոսին հավատացողներ՝ մենք Աստծու ծրագրի մասն ենք: Իսկ դո՞ւք ինչպես եք մասնակցում այս ծրագրին: Կարդացեք այս գիրքը և կտեսնեք, թե ինչու ենք մենք բանալի հանդիսանում Նրա մտահղացման մեջ:

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երրորդ մաս

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երրորդ մաս

Կա՞ արդյոք ավելի մեծ բան, քան ճշտի ու սխալի սկզբունքով ապրելը:

Հասարակությունը մեզ սովորեցնում է վարվել ճշտի ու սխալի սկզբունքով, բայց ի՞նչ է Աստվածաշունչն ասում այդ մասին: Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս մի ավելի բարձր սկզբունք, որով կարող ենք ապրել՝ կյանքի սկզբունքը: Աստված ուզում է, որ մենք ապրենք այս սկզբունքով՝ Աստծու հավիտենական ծրագիրն իրագործելու համար:

Կյանքի գիտությունը

Կյանքի գիտությունը

Ինչպե՞ս աճեմ իմ քրիստոնեական կյանքում:

Կյանքում աճելու համար մենք պետք է իմանանք, թե կյանքն ինչ է, այն որտեղից է բխում և ինչպես ձեռք բերել այս կյանքը: Վարքի բարելավումը, գիտության, շնորհների կամ զորության սոսկ ավելացումը պատասխաններ չեն տա: Հասկացողություն և առաջնորդություն ձեռք բերեք կյանքում աճի համար:

Փառավոր եկեղեցին

Փառավոր եկեղեցին

Արդյո՞ք Աստված եկեղեցին մեզնից տարբեր է տեսնում:

Երբ լսում ենք «եկեղեցի» բառը, մեր միտքն անգիտակցաբար լցված է լինում մարդկային պատկերացումներով: Այս գիրքը կնորոգի ձեր մտքերը՝ Ձեզ ցույց տալով, թե Աստված ինչպես է տեսնում եկեղեցին: Աստվածաշունչը ներկայացնում է չորս ակնառու նախապատկեր, որոնք ցույց են տալիս Աստծու հայացքը եկեղեցու վերաբերյալ: Մի՛ սահմանափակեք Ձեր հասկացողությունը: Մենք Ձեզ հրավիրում ենք՝ տեսնելու փառավոր եղող եկեղեցին:


Կիսվեք ուրիշների հետ