Օգտագործման պայմանները

Բարի գալուստ «Ռեմա» գրականությունը տարածող առաքելության կայք: Այս կայքն օգտագործելով՝ դուք համաձայնում եք կատարել օգտագործման հետևյալ պայմանները: Եթե այս պայմաններին առնչվող որևէ հարց ունեք, Ձեզ հրավիրում ենք կապ հաստատելու մեզ հետ կոնտակտների էջում բերված հասցեներով:

Բովանդակություն
Այս կայքի էջերի բովանդակությունը միայն ձեր ընդհանուր տեղեկատվության և օգտագործման համար են: Այն կարող է փոփոխվել՝ առանց նախազգուշացման: Ո՛չ մենք, և ո՛չ էլ որևէ երրորդ անձ երաշխիք կամ երաշխավորություն չի տալիս որևէ առանձնակի նպատակով այս կայքում գտնված կամ առաջարկվող տեղեկատվության և նյութերի ճշգրտության, յուրաժամանակության, աշխատունակության, ամբողջականության կամ տեղին լինելու վերաբերյալ: Դուք ընդունում եք, որ այդպիսի տեղեկատվությունն ու նյութերը կարող են պարունակել անճշտություններ կամ սխալներ, և մենք ակնհայտորեն բացառում ենք պատասխանատվությունը ցանկացած անճշտության կամ սխալների համար՝ օրենքով թույլատրված առավելագույն չափով:

Պատվերները և գաղտնիությունը
Գաղտնիության լիավարտ պայմանները ներկայացված են առանձին տեղադրված գաղտնիության հայտարարագրի մեջ: Կարճ ասած՝ ձեր անձնական տեղեկությունները պահանջվում են միայն անվճար գրականության վերաբերյալ հայցերը մշակելու և հավաստիանալու համար, որ այն ստացել եք լավ վիճակում: Պատվերները մշակվում են հասանելիության և համապատասխան փոստային տեղեկատվության հիման վրա: Որոշ դեպքերում առանձին ուղղություններով պատվերները չեն կարող իրականացվել ծախսերի, իրավական արգելքների, միջազգային վեճերի, մաքսային օրենսդրության և այլ գործոնների պատճառով: Այս գործոնները փոփոխվում են` առանց նախազգուշացման:

Հեղինակային իրավունքի պաշտպանություն
Այս կայքը պարունակում է նյութեր, որոնք պատկանում են կամ արտոնագրված են «Ռեմա» գրականությունը տարածող առաքելությանը: Այս նյութը ներառում է դիզայնը, էջադրումը, տեսքը, արտաքինը և գծապատկերները, ներառյալ պատկերանիշերը, տեքստերը և գնահատանքի արձագանքները, բայց չի սահմանափակվում դրանցով: Բոլոր միջոցներով վերարտադրությունն արգելվում է, բացառությամբ բարեխիղճ օգտագործման դեպքերի: Այս կայքի չարտոնված օգտագործումը կարող է վնասի հատուցման հայցի պատճառ դառնալ և (կամ) կարող է քրեական հանցագործություն լինել:

Պատասխանատվություն
Այս կայքում ցանկացած տեղեկատվության կամ նյութի օգտագործումը ամբողջովին ենթակա է Ձեր ռիսկին, որի համար «Ռեմա» գրականության տարածողները կամ դրա ներկայացուցիչները պատասխանատվություն չեն կրում: Միայն Դուք եք պատասխանատվություն կրում համոզվելու համար, որ այս կայքի միջոցով հասանելի ապրանքները, ծառայությունները կամ տեղեկատվությունը բավարարում են ձեր որոշակի պահանջները: Ժամանակ առ ժամանակ այս կայքը կարող է ներառել նաև այլ կայքերի հղումներ: Այս հղումները տրամադրվում են ձեր հարմարության համար, որպեսզի Ձեզ լրացուցիչ տեղեկություններ հաղորդեն: Մենք պատասխանատվություն չենք կրում կապակցված կայքի (կայքերի) բովանդակության համար: Այս վեբկայքի Ձեր օգտագործումը և վեբկայքի այդպիսի օգտագործման արդյունքում ծագած ցանկացած վեճ ենթակա են Վաշինգտոն նահանգի և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքներին: